Նյու Յորքում փորձել են թալանել դերասան Ռոբերտ դե Նիրոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է TMZ-ը:
Հանցագործին բերման են ենթարկել դեպքի վայր՝ դե Նիրոյի տուն ժամանած ոստիկանները:
Պարբերականի տեղեկություններով, երկուշաբթի առավոտյան 30-ամյա կինը փորձել է նվերներ գողանալ տոնածառից։
79-ամյա դերասանն այդ պահին տանը եղել է ընտանիքի հետ, լսելով ձայներ, ցած է իջել՝ փորձելով կանգնեցնել նրան։