Դեկտեմբերի 9-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված հուշ-երեկոն։
Միջոցառումը կազմակերպվել էր «Կոմիտաս» միջազգային փառատոնի շրջանակներում «Հայ փոքրիկ երգիչներ» ընկերակցության կողմից՝ ԿԳՄՍ նախարարության մասնակի աջակցությամբ։
Բեմում էին Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, ում եւ Օհան Դուրյանի միջեւ սերտ շփում եւ հարազատության երկուստեք զգացում կար ականավոր դիրիժորի կյանքի օրոք, իսկ հեռանալուց հետո նույնը պահպանվեց մաեստրոյի սիրելի տիկնոջ՝ Ալիս Դուրյանի հետ։
Տիկին Ալիսի խնդրանքով եւ պնդմամբ էր նաեւ, որ երեկոյին սիրով իրենց մասնակցությունը բերեցին Տիգրան Հեքեքյանի երեխաները, ում ջերմ բարեկամությունը մաեստրո Դուրյանի հետ սկսվել է նրանց ծննդյան պահից՝ թավջութակահար Նարեկ Հեքեքյանը, հոբոյահար Հայկ Հեքեքյանը, դաշնակահար Աննա Հեքեքյանը։
«Վարպետի ջերմ ու թրթիռով վերաբերմունքը՝ առհասարակ երեխաների, փոքրերի նկատմամբ, հայտնի փաստ է», – պատմեց Տիգրան Հեքեքյանը, նաեւ հավելեց, որ կրտսեր Հեքեքյանների համար մեծ պատասխանատվություն է եւ նվիրական պահ հուշ-երեկոյի ընթացքում հայ մեծանուն արտիստի եւ իրենց «մեծ պապիկի» հիշատակին երաժշտական կատարում նվիրելու հնարավորությունը։
Համերգի ընթացքում խոսքով հանդես եկան Օհան Դուրյանի երկրպագու եւ բարեկամ Վահան Վարդապետյանը, Դանիել Երաժիշտը։ Խոսեցին Վարպետի կյանքի դրվագներից, նրա եւ Տիգրան Հեքեքյանի բարեկամության մասին, Օհան Դուրյանի հիացմունքի մասին, որ միշտ ապրում էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ելույթներն ունկնդրելիս։
Ունկնդիրը ողջ համերգի ընթացքում սիրով վայելեց երգչախմբի եւ մենակատարների յուրաքանչյուր կատարում։ Առանձնահատուկ ոգեւորությամբ ընդունվեց նաեւ արգենտինացի կոմպոզիտոր Մ. Պալմերիի՝ հատուկ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի 30-ամյա հոբելյանի առիթով գրած «Միսսա տանգո Արմենիա» ստեղծագործությունը՝ երգչախմբի, դաշնամուրի եւ բանդոնեոնի համար։ Բանդոնեոնի նվագամասը այս միջոցառման համար սիրով մեկ շաբաթում սովորեց եւ հիանալի կերպով կատարեց ակորդեոնահար Գագիկ Դանիելյանը։
Գեղեցիկ երեկո ստացվեց։ Եւ այս հուշ-համերգը ոչ միայն բարձրակարգ երաժշտության եւ անմնացորդ աշխատանքի մասին հաշվետվություն էր, ինչպիսին հանդիսանում է Տիգրան Հեքեքյանի երգչախմբի յուրաքանչյուր ելույթ, այլ նախ սիրո մասին էր՝ Օհան Դուրյանի անձի եւ արվեստի, նրա հիշատակի հանդեպ տածած սիրո։ Նվիրման, խոնարհումի երեկո, երգ-պատում՝ մեծ երաժշտի եւ մարդու մասին։