Ն. Փաշինյան. Մենք մեր երկիրը տուն առ տուն կազատենք օկուպանտներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ մեկնարկեց ՀԱԿ հանրահավաքը: Հանրահավաքը ավանդույթի համաձայն բացեց Նիկոլ Փաշինյանը: Նա իր խոսքի սկզբից ողջունեց ՀԱԿ հանրահավաքի մասնակիցներին եւ հիշեցրեց նրանց Հոկտեմբերի  1999 -ի 27-ի ողբերգության մասին:”Մենք պետք է հասկանանք, հանուն ժողովրդավարության, հանուն ազատ եւ երջանիկ Հայաստանի համար պայքարելով մենք պայքարում ենք 1999թ. հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների դեմ, որովհետև հենց այդ մարդիկ են զրկել Հայաստանը զարգացման հեռանկարից”Նա նշեց, որ Հայաստանը օկուպացված է հանցախմբի կողմից, եւ պետք է ազատել մեր հայրենիքը՝ տուն առ տուն: Փաշինյանի խոսքերով՝ 1988-ի ազատամարտը մեկնարկել է փետրվարին Ազատության հրապարակում, այս ազատամարտը եւս մեկնարկել է փետրվարին Ազատության հրապարակում:Փաշինյանը վստահեցրեց, որ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները կանգնելու են ժողովրդի դատաստանի առաջ՝ այնպես, ինչպես դատաստանի առաջ կանգնեցին Մուբարաքը, Բեն Ալին, Քադաֆին:




Լրահոս