Արտաքին պարտքը, նվազելու փոխարեն, աճել է. Փաշինյանը խաբել է. մաս 158. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին խոստացել էր ՀՀ վարչապետ դառնալուն պես ոչ միայն նվազեցնել ՀՀ արտաքին պարտքը, այլ նաեւ այն աուդիտի ենթարկել:

2016 թվականի սեպտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մեզ համար հաջորդ կարեւորագույն խնդիրը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, որը, ինչպես հայտնի է, հատել է 5 միլիարդ դոլարի սահմանագիծը, եւ 2020 թվականին արտաքին պետական պարտքի սպասարկման համար Հայաստանը պետք է ծախսի 1 միլիարդ դոլար:

Այսինքն՝ 1 միլիարդ դոլար պետք է ետ վճարի՝ նախկինում վերցրած պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ այդմ, համարում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը պետք է աուդիտի ենթարկվի, եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա ապացույցներ եւ փաստեր այն մասին, թե որքանով է այդ պարտքն արդյունավետ օգտագործվել», – ասել էր նա:

2021 թվականին, սակայն, Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում իր թիմակից պատգամավորի հարցին պատասխանելիս արդեն հերքեց ավելի քան երկու տարի առաջ հնչեցրած իր իսկ խոսքը՝ հայտարարելով. «Պարտքից եկեք չվախենանք. երկրներ կան՝ իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»:

Եվ, ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի վարչապետության 4 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը, նվազելու փոխարեն, աճել է։ Ըստ Ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ 2022 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմում է 9 մլրդ 933 մլն դոլար։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս