ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ 66 տարեկան կինը իրավապահներին հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց պատրաստվում է հրկիզել իրեն: Իսկ ինչն է պատճառը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա իրավապահներին հայտնել է, որ իր այս քայլի գնալու պատճառն այն է, որ դատախազությունում իր ներկայացրած փաթեթը պատշաճ չեն ուսումնասիրում, տնից վտարման հետ կապված պարբերաբար դիմումներ է ներկայացնում ու որեւէ բան չեն անում, ինչի համար նա կգնա այս քայլին:
Նշենք, որ ոստիկանները կնոջը տարել են բաժին:
Ք.Մ.