ՏԵՍԱՆՅՈՒԹ. 4 երեխաները մնացել են Երևանում. 15 ընտանիքից ահազանգ է ստացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Շրջափակման հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կիսվել են: Արդեն մեկ շաբաթ է ընտանիքի անդամները գտնվում են իրարից հեռու և հայտի չէ, թե որքան կտևի այս ամենը: Մարինեն ամուսնու հետ եկել է Արցախ, իսկ 4 երեխաները, որոնցից երկուսը անչափահաս, մնացել են Երևանում:

Դեկտեմբերի 16-ից ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալ հոգեբանական աջակցության կենտրոնի թեժ գծին և նախարարության ֆեսբուքյան էջին են դիմել անելանելի վիճակում  հայտնված մեր հայրենակիցները: 15 նման ընտանինքերի ներկայացուցիչների հետ արդեն կապ է հաստատված եւ և փորձ է արվում աջակցել ամենատարբեր հարցերով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 




Լրահոս