Քննարկվել է ԲԴԽ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման բողոքարկման մեխանիզմի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» 133-րդ լիագումար նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիստի ընթացքում քննարկվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է ներդնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության արդյունքում կայացվող որոշումների բողոքարկման կառուցակարգ:

Արտյոմ Սուջյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին ՀՀ-ում իրականացվող դատական և իրավական բարեփոխումներին տրամադրվող շարունակական ու արդյունավետ օժանդակության համար:

Նիստի շրջանակներում իրականացվել է մտքերի փոխանակում՝ նախարարի խորհրդականի և հանձնաժողովի ներկայացուցիչների միջև, որից հետո հաստատվել է հանձնաժողովի կարծիքը նախագծի վերաբերյալ, որով հանձնաժողովը դրական է գնահատել առաջարկվող բարեփոխումների իրականացումը և ընդգծել, որ նախագիծը նպատակ է հետապնդում արձագանքել հանձնաժողովի կողմից նախկինում արված առաջարկություններին:




Լրահոս