
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ոչնչացնել 100 միլիոն բժշկական դիմակ, որոնց պահպանման ժամկետը լրացել է։
Հրատարակության համաձայն՝ FFP1 և FFP2 դիմակները ձեռք են բերվել Չինաստանից՝ կորոնավիրուսի համաճարակի պիկի շրջանում՝ թանկ գնով։
220 միլիոն դիմակից օգտագործվել է ընդամենը 120 միլիոնը, իսկ մնացածը շարունակվել է պահպանվել պահեստներում։ Հրապարակման համաձայն՝ այս տարվա նոյեմբերին դրանք տեղափոխվել են աղբի վերամշակման գործարան, որտեղ այրվել են։ Նշվում է, որ դրանք տեղափոխելու համար օգտագործվել է 130 բեռնատար։