Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ից ստացել է 2 միլիարդ դոլար, որը հատկացվել է Համաշխարհային բանկի միջոցով՝ Ուկրաինայի պետական բյուջեին աջակցելու համար։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ուկրաինայի պետական բյուջեն Համաշխարհային բանկի հավատարմագրային հիմնադրամից ստացել է 2 միլիարդ դոլարի դրամաշնորհային միջոցներ»,- նշել են Ուկրաինայի ֆինանսների նախարարությունից։
Միջոցները տրամադրվել են Միացյալ Նահանգների կողմից Համաշխարհային բանկի հիմնադրամի միջոցով՝ որպես «Հանրային ծախսերի աջակցություն Ուկրաինայում կայուն կառավարման» ծրագրի շրջանակներում:
Ստացված միջոցները դարձել են ամերիկյան դրամաշնորհի երկրորդ մասնաբաժինը` 4,5 մլրդ դոլար:Կիևը ԱՄՆ-ի օգնությամբ իրականացնում է սոցիալական վճարումներ` առանց պետական բյուջեի պարտքի բեռի ավելացման, ասել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն: