ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ հանրահավքում, իր ելույթի սկզբից նշեց, որ իշխանությունների կողմից մերժվել է ժողովրդավարական ճանապարհով փոփոխությունների հասնելու ճանապարհը, եւ դա Կոնգրեսին թույլ է տալիս անցնել թավշյա հեղափոխության համար անհրաժեշտ գործողությունների:
Զուրաբյանը նշեց, որ այսուհետ Կոնգրեսը մոբիլիզացնելու է ժողովրդին եւ մեծացնելու ժողովրդական ճնշումը.”Մենք ընդվզման այնպիսի ալիք պետք է բարձրացնենք, որ կաթվածահար կանի իշխող ռեժիմին”:Զուրաբյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հեռացման համար կա 2 ճանապարհ, որոնք կարող են զուգորդվել կամ օժանդակել միմյանց: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի համար Կոնգրեսն ունի բորոլ նախադրյալները:
Առաջինը Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմամբ ժողովրդի ուղղակի ճնշումն է, երբ ժողովրդական զանգվածները հանրահավաքների, պիկետների ահագնացող ալիքով կստիպեն Սարգսյանին հրաժարական տալ:
Երկրորդը Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցի բարձրացումն է ԱԺ-ում՝ անհատ պատգամավորների կամ քաղաքական ուժերի աջակցությամբ:
Պայքար, պայքար մինչև վերջ, իսկ դու Սերժիկ, հեռացիր,- եզրափակեց Զուրաբյանը: