Ուրուգվայի Սենատը միաձայն հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքով։
Այս մասին «Թվիթեր»-ում հայտնում է Ուրուգվայում Հայ ազգային խորհրդի ներկայացուցչությունը։
«Մի քանի րոպե առաջ Ուրուգվայի Սենատը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և ապահովել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքով՝ վերջ դնելով ճնշումներին», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։