ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի մասին միջազգային կոնսենսուս կա. Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգային կոնսենսուս կա։Twitter–ի իր էջում այսպիսի գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Հայաստանի խնդրանքով Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող Լաչինի միջանցքի փակման հարցը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկվա քննարկումը ակնհայտորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային հստակ և միանշանակ կոնսենսուսի մասին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ հաղորդակցությունը պետք է վերականգնվի»,- գրել է Միրզոյանը։

Մեկ այլ գրառմամբ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանը գնահատում է արդար և սկզբունքային դիրքորոշումը։




Լրահոս