![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/1100179-1.jpg)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Արծրունու Ավետիսյանին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին: Առողջապահության նոր նախարարի նշանակման մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է նաև Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
«Շնորհակալ եմ պարոն Ավետիսյանին, ով Հայաստանից եկել է Արցախ՝ առողջապահության ոլորտը զարգացնելու: Նա մեծ փորձ ունի, ու վստահ եմ, դառնալով մեր թիմի անդամներից մեկը՝ կարևորագույն ոլորտներից մեկն առավել կզարգացնի»,- նշել է Ռուբեն Վարդանյանը: