ArmLur.am-ի տեղեկություններով` ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո, այլ պաշտոնի ակնկալիքներ ունի իշխանությունից:
ArmLur.am-ը կապ հաստատեց Վահրամ Դումանյանի հետ` պարզելու համար, թե արդյոք նոր պաշտոնի առաջարկ ունի նախկին նախարարը, թե ոչ:
«Այս պահին նոր պաշտոնի այլ առաջարկներ չունեմ, նման հարց չկա: Մեկ շաբաթ է ինչ ազատվել եմ պաշտոնից, հիմա հանգստանում եմ»,-նշեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ նա ազատման դիմում ներկայացրեց վարչապետին, մեր զրուցակիցն ասաց, որ այդպես է նպատակահարմար գտել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Կրթության և գիտության նախարար Վահրամ Դումանյանն ազատվել է պաշտոնից, վերջինիս փոխարինում է նախկին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Լիդա Եղիազարյան