Ա. Սարգսյան. Իշխանությունը կխնդրի երկխոսել մեզ հետ, բայց այդ ժամանակ դուք կորոշեք, ժողովուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էն ով էր ասում, թե ՀԱԿ-ի միտինգներին մարդիկ քչացել են, էդ ասողը թող գա էստեղից նայի,- հարթակից նման խոսքերով դիմեց Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:Սարգսյանը նկատեց, որ ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքից մոտ մեկ ամիս է անցել, եւ այդ մեկ ամսվա ընթացքում եւս մեկ երկիր` Լիբիան, ազատվեց բռնապետից: “Արաբական գարունը” անխուսափելի է նաեւ Հայաստանում, այդ պատճառները կան նաեւ Հայաստանում,-ասաց արամ Սարգսյանը:Սարգսյանը նշեց, որ եթե իշխանությունները փակում են ճանապարհները ու չեն թողնում գան Երեւան, ապա Կոնգրեսը կգնա. “Կգնանք Նոեյեմբերյան ու կգանք մինչեւ Մեղրի ու բոլորիդ կկանչենք այստեղ, ես հավատում եմ, որ այդ օրը հեռու չէ, ու այդ օրը տեղի կունենա ՀԱԿ-ի մինչ այդ կազմակերպած ամենամեծ հանրահավաքը, ու այդ օրը իշխանությունը կխնդրի երկխոսել մեզ հետ, բայց այդ ժամանակ դուք կորոշեք: Կգա այդ օրը ու դուք կորոշեք` դուք մեծահոգի ժողովուրդ եք”:




Լրահոս