Մարզպետների գործունեությունը կհամակարգվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը պետք է համակարգի մարզպետների գործունեությունը: Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն կատարել «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում: Հիմնավորման մեջ նշվում է, թե նախագծերի ընդունման նպատակն է բարձրացնել մարզպետների և մարզպետների աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը՝ սահմանելով վերջիններիս հաշվետվողականության ավելի ճկուն և օպերատիվ մեխանիզմ։

Մասնավորապես, «Տարածքային կառավարման մասին» օրենքում նախատեսվում է սահմանել դրույթներ, որոնց համաձայն Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը

1) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.

2) քննարկելու և համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.

3) իրավական հսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու վարչապետին.

4) իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը.

5) լսելու է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննելու է գործունեության ստուգման արդյունքները:

Այսպիսով, Մարզպետներին հնարավորություն է ընձեռնվելու նաև անմիջապես Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի միջոցով Կառավարության և վարչապետի քննարկմանը ներկայացնել իրենց իրավասությանը վերապահված հարցերը:

Ն.Հ.




Լրահոս