Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.55-ին, Շիրակի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ մարդիկ «Օպել»-ով շրջում են Մարալիկ քաղաքում և կրակում թափառող շների ուղղությամբ: Ծառայություն կատարելու ընթացքում պարեկները Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում հայտնաբերել են սպանված շուն, իսկ ժամը 22.30-ի սահմաններում Ձերժինսկու և Մադաթյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել և կանգնեցրել են հիշյալ «Օպել»-ը, որի մեջ եղել են երեք տղամարդ: Մեքենայում՝ տեսանելի տեղում, եղել է որսորդական հրացան:
Տղամարդկանցից մեկը հայտնել է, զենքն իրենն է, ունի այն կրելու և պահելու իրավունք: Նաև հայտնել է, որ շանը կրակել է ինքը:
Տղամարդիկ ձերբակալվել և տարվել են ոստիկանության Անիի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին:
Մանրամասները՝ տեսանյութում