ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղացված ծառայություն Լոռու մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են «ՏՕԶ» տեսակի հրացան,թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ, պայթուցիչով նռնակներ և 8 դանակ։

Դեկտեմբերի 19-ին Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում արձանագրվել են ինքնաձիգի, թմբուկավոր ատրճանակի, ինքնաշեն ատրճանակի,հակատանկային նռնակի,նռնակի պայթուցիչի և տարբեր տրամաչափի փամփուշտներ կամովին հանձնման դեպքեր։

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս