![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/034d0000-0aff-0242-25ba-08dae378a367_cx0_cy19_cw0_w1023_r1_s.webp)
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը դադարեցնում է ավելի քան մեկ շաբաթ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Բեգլարյանը ողջունեց Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունները, որոնցում նրանց մեծ մասը պահանջեց ապաշրջափակել Լաչինի միջանցքը, միաժամանակ նշեց՝ սա չի նշանակում, որ իրենց առաքելությունն ավարտված է:
«Մենք որոշել ենք նստացույցի և բողոքի ակցիաների այս տարբերակը փոխարինել մեկ այլ ձևաչափով` ամեն երեկո ժամը 19:00-ից մի քանի ժամ շարունակ այստեղ կհավաքվենք, մտքերի փոխանակում կիրականացնենք, տեղեկություններ կփոխանակենք ու կպլանավորենք հաջորդ օրվա անելիքները, իսկ օրվա ընթացքում մեր աշխատանքային պարտականությունները կիրականացնենք, որպեսզի ավելի արդյունավետ կերպով օգտագործենք ժամանակը և մեր ունեցած ներուժը», – հայտնեց Արտակ Բեգլարյանը:
Նա հորդորեց չդադարեցնել բողոքի ակցիաները՝ հաջակցություն Արցախին, գտնել ոչ ստանդարտ լուծումներ և «հնարավորինս ակտիվորեն տարբեր ձևերով ձայնը բարձրացնել»: