Հրդեհ Երևանի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի բնակարանում․ կան այրվածքներով հոսպիտալացվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել․ ներսում քաղաքացիներ կան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով։

Մոտ 2 քմ տարածքում մասամբ այրվել են միջսենյակային դուռը, կահույք և մանրահատակ։

Հ․Թ․-ն (ծնված 1984 թ․) և Ա․Ա․-ն (ծնված 2010 թ․) այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ծխահարված Ն․Ա․-ն (ծնված 2015 թ․) և Ն․Ա․-ն (ծնված 2018 թ․) հոսպիտալացվել են «Մուրացան» ԲԿ։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել հերթապահություն։




Լրահոս