ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին դատական հայցը՝ Աննա Վարդապետյանի որոշման դեմ. Շիրակի մարզի դատախազը դատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի դատախազության դատախազ Հրանտ Մուրադյանը դատի է տվել Գլխավոր դատախազությանը՝ 23.11.2022թ. կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն ու 23.11.2022թ. թիվ 454-Ա հրամանն անվավեր ճանաչելու: Իսկ ինչն է պատճառը:

Նոյեմբերի 29-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Մասնավորապես Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է կիրառվել Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ:

Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազության դատախազը հսկողություն է իրականացրել քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ այն դեպքում, երբ նույն անձի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցանքի կապակցությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներգրավվել է որպես տուժող, ինչն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ է առաջացրել սկզբնական գործով վերջինիս օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ: Նման պայմաններում դատախազն ինքնաբացարկ չի հայտնել և շարունակել է հսկողություն իրականացնել նշված քրեական վարույթով»,-նշված է հաղորդագրությունում։

Քնար Մանուկյան




Լրահոս