Իսպանիայի Կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման վերաբերյալ․ Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«✔️ Կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան,

✔️հորդորել է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը։
Որպես Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի անդամ՝ իմ երախտիքն եմ հայտնում Իսպանիայի Կոնգրեսին՝ իրողությունն արձանագրելու համար։

Հուսամ՝ եվրոպական մյուս երկրներն էլ կհետևեն Իսպանիայի խորհրդարանի օրինակին»,- գրել է Թովմասյանը։




Լրահոս