«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ում 830 թափառող շուն է ստերջացվել ու պատվաստվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից թափառող կենդանիների գլխաքանակի կանոնակարգման նպատակով իրականացվող համալիր ստերջացման ծրագրի շրջանակներում հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կենտրոնի կլինիկա է տեղափոխվել, ստերջացվել և կատաղության հիվանդության դեմ է պատվաստվել թվով 830 թափառող շուն:

Հոկտեմբերին 479, նոյեմբերին՝ 351 շուն է տեղափոխվել կենտրոն։

«Ուրախությամբ արձանագրում ենք, որ կենտրոնը շարունակաբար ավելացնում է կատարվող աշխատանքի ծավալները` ապահովելով կատարողական բարձր ցուցանիշներ»,-ասված է կենտրոնի «Ֆեյսբուք»-ի գրառման մեջ:




Լրահոս