Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ստերն Արցախի մասին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը, 2022 թվականին նոր շարք սկսելով, ներկայացրել է 160 սուտ եւ մանիպուլյացիա, որն այս տարվա ընթացքում հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի տարեվերջյան համարն է, եւ քանի որ Լաչինի միջանցքն արդեն 10 օր է՝ շրջափակման մեջ է, որոշեցինք առանձնացնել մի քանի ստեր, որոնք վերաբերում են հենց Արցախին եւ այդ հարցի կարգավորմանը:

«Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի նշվում, թե հանրաքվեն ԼՂ-ում է տեղի ունենալու։ Ասվում է, որ ԼՂ ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին։ Ավելի կոնկրետ ասվում է՝ համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցելու է ԼՂ ամբողջ բնակչությունը, այսինքն՝ ԼՂ ամբողջ բնակչությունը նույն ինքը համաժողովրդականը չէ»,- հունիսի 15-ին ասել էր Փաշինյանը։

Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել՝ հայտարարելով. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»:

Իրականությունը, սակայն, այն է, որ դեռեւս 2007թ.-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին են վկայել: Մեկ անգամ էլ ԱԺ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ, իր կարծիքով, այն ուժերը, որոնք 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացրին Ղարաբաղի հարցը փուլային տարբերակով լուծելու մտադրության համար, 20 տարի անց հանգեցին նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ հիպերփուլային լուծման տարբերակը։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս