Armenian text to speach

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թեեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳ նախարար  Սերգեյ Լավրովի հետ հանդիպել ու Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի օրակարգը նախապես ճշտել էր, այնուամենայնիվ, երեկ մեծ դժվարությամբ, երկար սպասումներից հետո Սերժ Սարգսյանը կարողացավ հանդիպել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: «Ժողովուրդ»-ն իր մոսկովյան աղբյուրներից տեղեկացավ, որ Մոսկվա կատարած պաշտոնական այցի վերջին օրը` աշխատանքային օրվա ավարտից մի քանի ժամ անց` Մոսկվայի ժամանակով 22:45 րոպեին, Սերժ Սարգսյանը Պուտինի մերձմոսկովյան Նովո Օգարյովոյի նստավայրում հանդիպել է ՌԴ վարչապետի հետ: Իսկ մինչ այդ Պուտինն ու Դմիտրի Մեդվեդեւը մեկնել էին Ստավրոպոլ`  «կարեւոր գործերով» եգիպտացորեն հավաքելու: Այսպիսի դեպք քաղաքագետները դժվարությամբ են հիշում, որ երկրի նախագահին մյուս երկրի վարչապետը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպի գիշերը` բերքահավաքից հետո: Բայց դա Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի միակ ուշագրավ դրվագը չէր: Օրակարգն այնքան փնթի էր ձեւավորված, որ ՌԴ Ֆեդերալ միության պաշտոնական կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության մեջ երեկ նշված էր, թե Սերժ Սարգսյանը երեկոյան պետք է այցելի Լոմոնոսովի անվան համալսարան: Մինչդեռ Սարգսյանն այնտեղ եղել էր դեռ երկուշաբթի, ավելին, պատվավոր պրոֆեսորի կոչում էր ստացել: Այսքանից հետո մնում է, որ երիցս քաշքշված թշերով Էդվարդ Նալբանդյանը գոնե ներողություն խնդրի մեզանից` ՀՀ քաղաքացիներից, երկրի ղեկավարի պաշտոնական այցը ոչ պատշաճ կազմակերպելու համար:




Լրահոս