«Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանը մեծ քայլերով առաջ է գնում դեպի համաշխարհային կինոարտադրություն: Ի դեպ Սամվելը հանրությանը հայտնի դարձավ հենց «Կյանք ու կռիվ» ֆիլմից: Դերասանը նկարահանվել է Ջեսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից, մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմում, որը ցուցադրվելու է աշխարհի հեղինակավոր՝ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում։
Գլխավոր երկու դերակատարներից մեկըն է Սամվել Թադևոսյանը, նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը, բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։
Ֆիլմը Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների եւ Բուլղարիայի, Հայաստանի համատեղ արտադրություն է։ Ֆիլմի համարտադրող (համապրոդյուսեր) է հայկական կողմից` Angela Frangyan-ը : Աջակցությունը՝ Ազգային Կինոկենտրոնի։
Լուսանկարները՝ ԴոԿինոյի, Ռոտերդամի փառատոնի պաշտոնական էջերից:
Ֆիլմը նկարահանվել է Սիցիլիայում։