ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պահեստներն ու խանութները դատարկվում են, մարդիկ իշխանությանը կոնկերտ հարցեր պետք է տան. Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային կառույցների` այս օրերին Արցախի մասով հնչող կոչերը, հորդորները, պահանջը հասցեական է, այն մասով, որ Ադրբեջանը պե՛տք է բացի Լաչինի միջանցքը: ArmLur.am-ի հետ նման տեսակետ է հայտնում Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ու ավելացնում՝ դա որպես փոքրիկ ձեռբերում կարելի է համարել:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անտվտանգության խորհրդի նիստի ժամանակ հնչած ելույթներին, ապա ըստ մեր զրուցակցի՝ դրանք հստակ մեսիջներ էին պարունակում՝ ուղղված թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանություններին, առ այն, որ 2020-ի պատերազմով Արցախի հարցը բնավ էլ չի լուծվել, ու ինչպես ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանն էր ասում, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի հարցի նշաձողը, պարզվեց՝ սուտ էր:

Ինչ վերեբերում է շրջափակման մեջ գտնվող արցախցիների տրամարդրություններին, ապա Հակոբյանի փոխանցմամբ՝ բնական է՝ մարդկանց մտահոգությունները գնալով մեծանում են:

Մանրամասները՝ հեռախոսազրույցում:




Լրահոս