
Հայաստանի քաղաքացիների մեծ մասն այն համոզմանն է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները նաև Հայաստանի վրա են ազդում: Նման տվյալներ «Գելլափ ինթերնեյշընըլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչություն է հրապարակել՝ հղում անելով իր իրականացրած հարցմանը:
Հարցման մեկ այլ դրվագի համաձյան՝ ռուս-ուկաինական պատերազմում ակնհայտ հաղթողներ չեն լինի: Այդպես է կարծում հարցվածների 48.4 տոկոսը:
Հարցվածների ճնշող մեծամասնությունն էլ կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն իրականում հակամարտություն է Ռուսաստանի ու Ամերիկայի միջև: