Բրիտանացի պատգամավոր Սթիվեն Դաութին Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման համար:
Դաութին այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով.
«Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը պետք է դադարեցվի հումանիտար աղետը կանխելու համար: Մենք կոչ ենք անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ անհապաղ ճնշում գործադրել արգելափակմանը վերջ դնելու համար»: