Արցախյան պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի անունը կրող 22 հիմնական դպրոցում այսօր տարեվերջյան միջոցառում էր: Երեխաների մասնակցությամբ ամանորյա միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՄԻՊ Քրսիտիննե Գրիգորյանը եւ այլ հյուրեր:
44-օրյա պատերազմի լուրն ստանալուն պես՝ սեպտեմբերի 28-ին, Գևորգ Արշակյանը ԵՊՀ-ում կազմել է կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս: Նոյեմբերի 5-ին, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է:
Դպրոցի աշակերտների կողմից պատրաստված Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին եւ սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան