Կատարում աշխատող միգրանտները խոսել են 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ իրենց աշխատանքի վատ պայմանների և վճարումների մասին։ Այս մասին գրել է The Guardian-ը։ Շատ աշխատողներ խոստովանել են, որ չեն ստացել այն վճարը, ինչը խոստացել են նրանց:
«Մինչ այստեղ գալը մեզ ասացին, որ քրտնաջան աշխատանքով կարող ես հասնել այն ամենին, ինչ ուզում ես։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ», – ասել է գանացի մի միգրանտ:
Մեկ այլ աշխատող էլ խոսել է Կատարում աշխատանքային պայմանների մասին.
«Դա պարզապես մեծ բանտ է: Եթե մենք ընտրության հնարավորություն ունենայինք, ապա այստեղ չէինք լինի, և Կատարում գիտեն դա: Այն, ինչ մենք տեսնում ենք այստեղ, ժամանակակից ստրկություն է: Ոչ բոլորն են դիմանում պայմաններին: Բողոքողների հետ պայմանագրերը խզվել են։ Այստեղ դուք ոչ մի կերպ չեք կարող վիճել իշխանությունների հետ»,- ասել է ուգանդացի միգրանտը: