![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/image_750x_63a5a14c004c6.jpg)
Մոսկվայում Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը բարձրացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը։
Այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Լավրովն ընդգծել է, որ հանդիպմանը, խաղաղության պայմանագրին զուգահեռ, քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու հարցում։