«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջին շրջանում սկսել է քարոզչություն իրականացնել կրոնական փոքրամասնությունների նման` մարդկանց տներ այցելելով: Մասնավորապես շաբաթ-կիրակի օերերին նման այցելություններ են եղել Երեւանի Չարենցի փողոցում գտնվող շենքերում: ԲՀԿ-ին անդամագրվելու առաջարկով քաղաքացու տուն այցելած բարգավաճականները նշել են, որ իրենք ցանկանում են իրենց շարքերում հատկապես ընդգրկել երիտասարդությանը: Ավելին, ԲՀԿ քարոզիչները «համոզելու» ժամանակ խոսել են նաեւ Հայաստանում ժողովրդի սոցիալական ծանր վիճակի մասին: «Ժողովուրդ»-ը դիմեց ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին` նախօրեին Արաբկիր վարչական շրջանում անցկացված քարոզչության պարզաբանումների խնդրանքով, սակայն Գալստյանն ասաց, թե նման բան չկա: Փոխարենը ահազանգ ստացանք` այս անգամ Չարենցի փողոցի բնակիչներից:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ