ՖՈՏՈ․ «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի ամանորյա շնորհավորանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի ամանորյա շնորհավորանքը։

Քնար Մանուկյան– Ես  խոնարhվում ու ներողություն եմ խնդրում հայրենիքի համար զոհված մեր հերոս տղաներից: Խոնարհվում եմ նրանց հերոս մայրերի, բալիկների, կանանց առջեւ: Ցավոք չունեմ որեւէ մաղթանք, միայն ու միայն երազում եմ խաղաղ, հզոր, անվտանգ ու հաղթանակած հայրենիքի մասին:

Ռոզա Պողոսյան-Գալդ բարի 2023 թվական, խաղաղություն Հայոց աշխարհին: Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Ալվարդ Կոշկակարյան-2023-ը հնարավորություն է՝ ավելի լավը դառնալու: Ցանկանում եմ, որ տարին ամրապնդի ազատությունը, խաղաղությունը, ստեղծարարությունը… Թող այս լավ տարին իր հետ բարի լրահոս բերի: Շնորհավո՛ր Ամանոր:

Լիաննա Խաչատրյան-Թող 2023 թվականը խաղաղություն բերի բոլոր ընտանիքներին, թող բոլոր մայրերը գրկեն իրենց որդիներին եւ թող պատերազմները լինեն միայն հիշողություն:

Սյունէ Համբարձումյան– Ժպիտ, սեր, ուրախություն, խաղաղություն բոլորիս։

Լիդա Եղիազարյան-Բարի գալուստ 2023 թվական, թող այս տարի խաղաղության եւ բարության տարի լինի:

Սեւակ Վարդումյան-2020-ից ի վեր հայ ժողովրդի համար Ամանորը ոչ թե տոն, այլ տարվա հերթական պտույտն է: Ծանր ժամանակներ ենք ապրում, ականատեսը լինում պետականության մաս-մաս ծվատման ու անդառնալի կորուստների, ու այս ամենի ֆոնին այնքա՜ն բարդ է լավի կամ դրականի մասին խոսելը: Իսկապես իրատես պետք է լինել ու գիտակցել, որ միայն տքնաջան աշխատանքով կարող ենք պետությունը ոտքի հանել ու պահել, փայփայել կես բռաչափ դարձած երկիրը: Բայց, այուամենայնիվ, մաղթենք, որ 2023-ին «ազատ շնչե Հայաստան, եւ շուրջ Մասիս մեր սարին փայլեին արտ-անդաստան…»:

Մանե Ասրյան-Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը: Թող 2023 թվականը լինի սիրո, համերաշխության տարի: Թող սեւ նապաստակի տարին ողջ աշխարհին բերի խաղաղություն ու բարօրություն: Եղե՛ք առողջ ու երջանիկ:

Հովսեփ Հովսեփյան– 2023 թվականը թող լինի խաղաղ երկնքի, մեր սահմանների ամրության, կենաց ոգու դիմակայության տարի:

Մարիամ Դանիելյան-«Չգիտեմ՝ ե՞ս եմ միայն, որ ժամանակը հաշվելիս ակամա սկսում եմ 2020 թվականից՝ չսպիացող բեկում ժամանակի ու տարածության մեջ… Թող որ 2023 թվականը բեկումնային լինի 2020-ի հակառակ ուղեծրից, եւ այս անգամ արեւի շուրջ պտույտը լինի աննախադեպ արգասաբեր ու հաղթական…»

Նաիրա Հովհաննիսյան-Թո՛ղ 2023 թվականը մեզ տա սեփական ցանկությունները մեր սեփական ձեռքերով իրականացնելու հնարավորություն: Թո՛ղ անցնող տարվա հետ գնան բոլոր դժվարությունները, հիվանդություններն ու դժբախտություննները։

Ոսկան Սարգսյան-Նոր տարում  Արցախում եւ Հայաստանի սահմաններին  խաղաղություն  թող լինի։  Հայաստանի բնակիչներին եւ աշխարհի հայերին մաղթում եմ  առողջություն, բարի աշխատանք եւ  հաջողություններ։




Լրահոս