![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/image_750x_63a5c9baabd2c.jpg)
Ամանորին ընդառաջ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով, ոչ աշխատանքային ժամերին առանձին ստորաբաժանումներում սահմանել է հերթապահություն:
Ըստ այդմ, դեկտեմբերի 23-ից սկսած, աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 20:00-ը, հերթապահություն կիրականացվի ՍԱՏՄ Երևան-«Զվարթնոց» օդանավակայան սահմանային հսկիչ կետում, նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման և սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժիններում։