ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունն, ի վերջո, հարցաքննել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի վարորդին, որը, ըստ Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի, 3000 դոլար կաշառք էր փոխանցել մարզպետին: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում լույս տեսած «Մարզպետը կաշառք է վերցրել» վերնագրով հոդվածում մատնանշված հանգամանքների քննությունը, որը դատախազության ցուցումով սկսել էր Ճամբարակի ոստիկանությունը, հանձնվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությանը: Իսկ թե ինչու է ամենազորի համարում ունեցող 6-րդ վարչությունը հապաղում եւ ԲՀԿ-ական, նախկին «միլիցա» մարզպետ Նվեր Պողոսյանին չի հրավիրում բացատրություն տալու, այդպես էլ անհասկանալի է մնում: Ի վերջո, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, թե ինչ գործունեություն են ծավալում մարզպետերը Հայաստանում, եւ ինչքանով են արդարացված ուսուցչի մրցույթում մասնակցելու հայտ ներկայացրած Ա.Թորոսյանի հայտարարությունները:




Լրահոս