Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցերի, որոնք կապված են, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: