Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաք:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հանրահավաքը կմեկնարկի ժամը 14:00-ին:
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը համաժողովրդական հանրահավաք էր հրավիրել դեկտեմբերի 17-ին, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ հանրահավաքից առաջ կայցելի Արցախի տարբեր շրջաններ, հանդիպումների կունենա բնակիչների հետ, որից հետո նոր կկազմակերպեն հանրահավաքը: