Ապօրինի հատել էին 120 կաղնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 19-ին Արագածոտնի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին գրություն էր ստացվել կաղնու տարբեր տրամագծի 120 ծառ ապօրինի հատելու մասին:

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին են հրավիրել Բյուրական գյուղի չորս բնակչի: Նրանք հայտնել են, որ120 կաղնին էլ իրենք են ապօրինի հատել որպես վառելափայտ օգտագործելու համար:

Ապօրինի հատված ծառերը հայտնաբերվել են:

Բյուրականցի չորս տղամարդիկ ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:




Լրահոս