Բյուրականցիները 120 հատ կաղնի են հատել․ Արագածոտնի անտառտնտեսությունը դիմել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 19-ին Արագածոտնի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին գրություն էր ստացվել կաղնու տարբեր տրամագծի 120 ծառ ապօրինի հատելու մասին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին են հրավիրել Բյուրական գյուղի չորս բնակչի: Նրանք հայտնել են, որ120 կաղնին էլ իրենք են ապօրինի հատել որպես վառելափայտ օգտագործելու համար:

Ապօրինի հատված ծառերը հայտնաբերվել են: Բյուրականցի չորս տղամարդիկ ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:




Լրահոս