Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Այս մասին Բորելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Քննարկվել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում ԵՄ մոնիտորինգի ավարտից հետո»,- գրել է Բորելը: