Սանտա Կլաուսն իր 67-րդ ճանապարհորդությունն է սկսել աշխարհով մեկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանտա Կլաուսը շաբաթ օրը սկսել է իր 67-րդ շրջագայությունը աշխարհով մեկ՝ շնորհավորելու բոլոր Սուրբ Ծնունդը, նա արդեն հասել է Նոր Զելանդիա: Այս մասին դեկտեմբերի 24-ին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ-ի եւ Կանադայի օդատիրեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD):

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Սուրբ Ծննդյան շրջագայության ընթացքում Ձմեռ պապը նվերներ կհանձնի։

Ձմեռ պապի տեղաշարժը վերահսկում են ամերիկյան և կանադացի զինվորականները։

1955թ.-ին Միացյալ Նահանգների խոշոր առևտրի կենտրոններից մեկը գովազդ տեղադրեց երեխաներին կոչ անելով զանգահարել Սանտա Կլաուսին, սակայն թվերի մեջ սխալ եղավ, և զանգին պատասխանեց ԱՄՆ մայրցամաքային օդային պաշտպանության հրամանատարության թեժ գծի օպերատորը

Արդյունքում մեկնարկեց «NORAD-ը հետևում է Ձմեռ պապիկին» նախագիծը։

Եվ հիմա, դեկտեմբերի 24-ին, Կոլորադոյի ռազմաօդային ուժերը դառնում են Սանտա Կլաուսի տեղաշարժին հետևելու կենտրոն։ Զինվորականներն օգտագործում են մոնիտորինգի չորս համակարգ՝ արբանյակներ, ռադարներ, կործանիչներ (ԱՄՆ-ի և Կանադայի երկնքում) և հատուկ «Ձմեռ պապի տեսախցիկներ», որոնց տեսանյութերը հայտնվում են YouTube-ում։

Ավստրալիայում և Նոր Զելանդիայում առաջին նվերներն ավանդաբար ստանում են երեխաները, ապա Սանտա Կլաուսը գնում է Ասիա, Ռուսաստան, Աֆրիկա, Եվրոպա, Լատինական և Հյուսիսային Ամերիկա:

Անցյալ տարի, ըստ NORAD-ի հաշվարկների, Ձմեռ պապը մի քանի միլիարդ նվեր է բաժանել։




Լրահոս