Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինչ կարող են անել սփյուռքահայերը եւ օտարերկրացիները Արցախին օգնելու համար:
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԵՐԸ և ՄԵՐ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ԱՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
Բողոքի ակցիաներ անել.
Արգելափակել պետական տարբեր ինստիտուտների մուտքերը.
Բոյկոտել ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները.
Բարձրացնել օտարերկրյա հանրությունների ու լրատվամիջոցների իրազեկվածությունը.
Ստիպել պաշտոնյաներին պատժամիջոցներ կիրառել և հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ.
Բոլոր ուղղություններով կիրառել ոչ սովորական (ստեղծագործական) միջոցներ»,- նշել է նա: