ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է որոշում կայացնենք, որ գնանք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք. Ռուբեն Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեռփանակերտի Վերածննդի հրապարակից բոլոր արցախցիներին հրավիրեց մասնակցել այսօր` ժամը 14:00-ին, հրավիրված հանրահավաքին:

«Այսօր կիրակի օր է, աշխարհի մի մասը նշում է Սուրբ ծնունդը: Ես կանգնած եմ Ստեփանակերտի գլխավոր հրապարակում եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել, այսօր ժամը 14:00-ին, գալ այստեղ ընտանիքներով, որովհետեւ մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք կանք: Մենք պետք է միանանք իրար հետ ու ասենք, որ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, մենք պաշտպանելու ենք մեր արժանապատվությունը, մենք պաշտպանելու ենք մեր պատմությունն ու մեր ապագան»,- ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ մարդիկ կան, որ դեմ են այսօրվա հանրահավաքին։

«Ուրիշ ճանապարհ չունենք, դրա համար բոլորիդ կոչ եմ անում` եկեք այսօր այստեղ ժամը 14:00-ին, մենք պետք է որոշում կայացնենք, որ գնանք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք»,- ասաց նա:




Լրահոս