ՔՊ վարչության նիստ է եղել․ ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ամփոփվել են դեկտեմբերի 17-ին կայացած Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվել են կուսակցության արտաքին կապերի, հայաստանյան քաղաքացիական հասարակության եւ կուսակցությունների հետ աշխատանքների կազմակերպման, Գյումրի և Վայք համայնքներում ավագանու ՔՊ խմբակցությունների աշխատանքների հետ կապված և այլ հարցեր»։




Լրահոս