Մուրացան հիվանդանոցում 3-ամյա երեխա է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում «Մուրացան» ԲԿ-ի մանկական բաժանմունքում մահացել է նույն օրը նշված կենտրոն տեղափոխված 3-ամյա երեխա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ Մարի Ն-ն էր։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան «Մուրացան» մանկական հիվանդանոց է ընդունվել նույն օրը «դեկոմպենսացված սեպտիկ շոկ» ախտորոշմամբ և մահացել է վերակենդանացման բաժանմունքում։




Լրահոս