Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՊՀ երկրների ղեկավարները երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում կհավաքվեն ոչ պաշտոնական գագաթաժողովի, որը կանցկացբի դեկտեմբերի 26-ից 27-ը։
«Այո, նրանց ներկայությունը սպասվում է։ Սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը։