
Ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին, մնալու եմ ու պայքարեմ, իմ ամեն ինչը տալու եմ Արցախին: Այս մասին այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համաժողովրդական հավաքի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
«Չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին, մնալու եմ ու պայքարեմ, իմ ամեն ինչը տալու եմ Արցախին: Պետք է նոր իրադրություն ստեղծենք», – ասել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու արտգործնախարարը տարբեր առիթներով անդրադարձել էին Ռուբեն Վարդանյանի նշանակմանն ու բողոքել դրա դեմ։