«Արմենպրեսս» լրատվական գործակալության տնօրեն Հրայր Զորյանի հրաժարականից հետո այդ պաշտոնը զբաղեցնելու է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը` տեղեկացնելով, որ ինքը շարունակելու է մնալ վարչապետի մամուլի խոսնակը: «Համատեղելու եմ»,-ասաց նա: Ի դեպ, Արամ Անանյանն ընդամենը օրեր առաջ` հոկտեմբերի 18-ին է պաշտոնապես նշանակվել վարչապետի մամուլի քարտուղար: Մինչ այդ նա Տիգրան Սարգսյանի օգնականն էր:
ՀԱՄԱՏԵՂՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ