ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը աշխարհի առաջնությունում 4-րդն է: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնության կանանց 87 կգ քաշային կարգում Խուրշուդյանը պոկեց 108 կգ եւ հրեց 130 կգ: Երկամարտի 238 արդյունքով Խուրշուդյանը գրավեց 4-րդ տեղը:

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կազմակերպվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտի բռնագանձումը եւ օգտագործումը:

Լիդա Լալայան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտը բռնագանձվում է սույն օրենսգրքի 69-71-րդ հոդվածներին համապատասխան եւ վճարվում է երեխաների խնամակալին (հոգաբարձուին): Առանց ծնողական խնամքի մնացած եւ դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գտնվող երեխաների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտները փոխանցվում են այդ կազմակերպությունների հաշվին, որտեղ դրանք հաշվառվում են յուրաքանչյուր երեխայի համար առանձին։

ՀՀ աշխատանքի

եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված կազմակերպությունները կարող են այդ գումարները պահել բանկում։ Ալիմենտի գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը օգտագործվում է նշված կազմակերպություններում երեխաներին պահելու համար։ Կազմակերպությունը, երբ երեխան թողնում է այն, նրա անունով ստացված ալիմենտի գումարը եւ այդ գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը փոխանցում է երեխայի անվամբ բացված բանկային հաշվին։

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչքա՞ն է լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումների տեւողությունը:

Ռոմելյա Սարդարյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: Մինչեւ տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տեւողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե: Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաեւ ծանր ֆիզիկական կամ մտավոր եւ հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: Լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումների քանակը, տեւողությունը եւ հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:




Լրահոս